Հասարակություն Կարևոր

Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել

Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի…

Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

 

Թորոսյանը նշեց, որ վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել:

« Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ ստուգում անցնելու համար: Մեկը ընդհանրապես ջերմություն չունի, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, հիմա անցնում է  ռենտգեն նկարահանում թոքերի։ Սպասում ենք ռենտգեն պատկերի, 2-րդի ինքազգացողությունը բավարար է, կմնա առանձին մեկուսացված բոքս մեկուսարաններում»,- ասաց նա:

Թորոսյանը նշել է, որ կասկածի դեպքում նմուշ կուղարկվի այլ երկիր։ 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250