Այս պահին սպառողն ինքն էլ չի նշում, թե որ ընկերության մասին է խոսքը. ՍԱՊԾ-ն` տեղական գարշահոտ հավերի մասին
Երեկ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրառմամբ տեղեկացրել,որ Գյումրիի «Կինգ» սուպերմարկետից տեղական արտադրության հավ է գնել, որից սակայն եփելու ընթացքում փրփուր էր թափվում և տհաճ հոտ էր գալիս։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասել է , որ իրենք արդեն տեղյակ են խնդրից։
«Սպառողը շատ պատասխանատու վարք է դրսևորել և առաջին հերթին մեզ է զանգել տեղեկացրել։ Մենք ընդունել ենք ահազանգը, ընթացք ենք տվել և այդ նույն խանութից, նույն խմբաքանակից թռչնամիս գնվել է որպես նմուշ և տարվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ կան։ Եթե իսկապես խնդիրներ կլինեն, բնականաբար արդեն արձանագրություն կկազմեք»։
Թե որ ընկերության արտադրանք է, ՍԱՊԾ-ից դեռևս հայտնել չեն կարող։
«Այս պահին սպառողն ինքն էլ չի նշում, թե որ ընկերության մասին է խոսքը։ Եթե խնդիր չլինի, ապա արտադրողի համբավը կարտարավորենք, կհրապարակենք այն դեպքում, երբ խնդիր կհայտնաբերվի»,-ասաց Հարությունյանը։
Նշենք, որ լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ լինում են 5-7 օրում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...