«Նյուքասլ Յունայթեդ» նախկին ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նորհամալրում ունի:

 

Ակումբին է միացել 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան ՅոանԳուֆրանը: Յոանը հանդիսացել է ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» և միշարք այլ ակումբների ֆուտբոլիստ:

 

Յոանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին:  Այժմ Հայաստանի առաջնությանբարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ականմիավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում«Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: