Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ չի առգրավվել. «Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, առնվազն՝ Հրայր Թովմասյանի բնակարանում»:
Հարցին՝ ի վերջո պաշտպանական կողմը ծանոթացավ դատարանի որոշմանը թե ոչ, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ինչպես սկզբում ասել եմ, ինձ տրամադրվել է, ես ծանոթացել էի, չի տրամադրվել Հրայր Թովմասյանին եւ Միհրան Պողոսյանին: Պարոն Թովմասյանը խնդրեց, չտրամադրվեց, հատվածական ընթերցվեց, մենք միջնորդել, հորդորել, խնդրել ենք, որ ծանոթացնի, սակայն ծանոթացումը չի նշանակում, որ քննիչը ընթերցի իր ուզած հատվածները»:
Հարցին, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմաված, որ այդ որոշումը պիտի իրենց տրամադրվեր հենց այդ պահին, պաշտպանը պատասխանեց. «Կան դատարանների որոշումներ, ըստ որոնց՝ դատավարական ցանկացած փաստաթուղթ, որոնց կողմը իրավունք ունի ծանոթանալ, կարող է պատճենով տրամադրվել, մենք միջնորդեցինք մեր միջոցներով պատճենել, անձամբ ես նաեւ միջնորդեցի թույլ տալ լուսանկարահանել, սակայն քննիչը մերժեց»:
Լրագրողների մյուս հարցին, թե ինքը բնակարանում տեսանկարահանում անելու թույլտվություն ունե՞ր, պաշտպանը պատասխանեց. «Այստեղ հանրային եւ մասնավոր շահի հավասարակշռման խնդիր կա, մենք իրացրել ենք պարոն Թովմասյանի պաշտպանության իրավունքը»:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...