Սպորտ
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել Իսրայելի Գրան Պրիի եզրափակիչ
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող է մեկնարկել Թել-Ավիվի միջազգային մրցաշարում:
Ընթացիկ տարվա առաջին Գրան Պրիի 73 կգ քաշային կարգում Կարապետյանը, հաղթանակ տոնելով 6 գոտեմարտում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիան ներկայացնող Ֆաբիո Բասիլենի հետ:
Այս Գրան Պրին վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:
Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0