Քաղաքականություն

Մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում, ո՞րն է պրոբլեմը. վարչապետ

Մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում, ո՞րն է պրոբլեմը. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին եւ նշեց, թե այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է…

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին եւ նշեց, թե այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել:

 

««Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին, եւ 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 եւ 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ»,- ասաց վարչապետը:

 

Նա նշեց, թե մինչեւ հեղափոխությունը ՀՀ-ում երեք տարվա ընթացքում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա:

 

«Այսինքն՝ կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ, եւ այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում»,- ասաց վարչապետը՝ հավելելով «Իսկ ո՞րն է պրոբլեմը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրը շատ պարզ բանի հետ է կապված. «Մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, եւ մենք ասում ենք՝ այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ եւ հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ չի հասկանում, թե ովքեր են իրենց մեղադրում «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին դպրոցներում խոչընդոտելու մեջ:

 

«Այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»,- ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250