Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի 2019թ. լավագույն ծանրորդի կոչմանը
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիորսյանը (109 կգ) հավակնում է 2019թ. աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հարցում է անցկացնում իր պաշտոնական կայքում: Դրան կարող են մասնակցել նաեւ մարզասերները:
Սիմոն Մարտիրոսյանը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 2019թ. 2 խոշոր մրցաշարերում՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: 2 ոսկիներն էլ 2-րդն էին նրա համար համապատասխան մրցաշարերում:
Ընդհանուր առմամբ լավագույնի կոչմանը հավակնում է 5 ծանրորդ: Նրանց թվում են օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Ասիայի եռակի չեմպիոն չինացի Շի Չժիյուն (73 կգ), օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Վրացի Լաշա Տալախաձեն (+109 կգ):
Միջազգային ֆեդերացիան ընտրում է նաեւ լավագույն կին ծանրորդին, սակայն այստեղ Հայաստանը ներկայացուցիչ չունի: Քվեարկությունը բաց է մինչեւ փետրվարի 10: