«Իրատես»․ Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։
Բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները, սպասում են, թե ինչ է ասելու երրորդ նախագահը։ Իսկ նա, ասում են, լուռ, օրնիբուն աշխատում է, կուսակցությունում անհամբեր ՀՀԿ-ականներին էլ շտապում է հանդարտեցնել՝ դեռ ժամանակը չէ։
Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանն ու ի՞նչ է ասելու, հետաքրքիր է որոշակի շրջանակների, բայց արդյոք հանրությունը սպասո՞ւմ է նրա խոսքին։ Դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ի եւ մասնավորապես նրա ղեկավարի հանդեպ դեռ մեծ է անհանդուրժողականությունը։
Ունենալով ծանրակշիռ տեղեկություններ կատարված ու սպասվելիք իրադարձությունների շուրջ, մեր տեղեկություններով, նա շատ քչախոս է անգամ սեփական թիմակիցների շրջանում, որ ամենամերձավորների հետ էլ չի խոսում իր ծրագրերից, չի կիսում մտքերը, սակայն հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է։
Իսկ թե ինչպես է հասունանալու ավարտը, եւ ամենակարեւորը՝ ովքեր են լինելու նոր «տերերը», ինքն իրենից էլ գաղտնիք պահող Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ասում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...