Զարմանալի էր, թե ովքերն են նշում՝ հաջորդը ով է. Մակունցը՝ Կուտոյանի մահվանից հետո սոցցանցերում մեկնաբանությունների մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադաձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք չհնչեցնելուն և հոգենահանգստի արարողությանը չմասնակցելուն։
«Վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, և իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել հրաժեշտի արարողությանը, իսկ այն անձինք, որոնք չեն մասնակցել, այդ թվում՝ վարչապետը, չեմ կարծում, որ տեղին է շահարկման առարկա դարձնել»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Նշենք, որ 168.am-ը Գեորգի Կուտոյանի մահվանից մեկ օր անց՝ հունվարի 18-ին, հարցում էր ուղարկել ՀՀ Կառավարության տեղեկատվության վարչություն և հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել Գեորգի Կուտային մահվան կապացությամբ։ Ի պաստախան հարցմանը, փոխացնվել է վարչապետի ցավակցական խոսքը։ «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:
Անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցցանցերում տարածված մեկնաբանություններին, թե հաջորդը լինելու է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը՝ Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքերն են նշում՝ հաջորդը ով է։ Ինձ համար նման ձևակերպումներն ընդունելի լինել չեն կարող, բոլորս զսպվածություն պետք է ցուցաբերենք ոչ միան այս դեպքի առնչությամբ, այլև առհասարակ»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Հիշեցենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...