Միջազգային մամուլի անդրադարձը Գեորգի Կուտոյանի մահին
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրը արտերկրի լրատվականների գլխավոր թեման է:
armdaily.am-ից տեղեկանու ենք, որ դեպքին անդրադարձել են տարածաշրջանային մի շարք ԶԼՄ-ներ, որոնք, սակայն, տարբեր եղանակներով են ներկայացրել այս լուրը:
Ադրբեջանական Haqqin.az պորտալը երեկ 3 նյութ է հրապարակել այս թեմայով: Առաջինը թարմացվող հոդված է, որում հիմնականում ՀՀ քննչական կոմիտեի տվյալներն են դեպքի մասին: Երկրորդ լուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձն է: Իսկ երրորդ լուրը «Sputnik-Armenia» լրատվականի հարցազրույցն է՝ ԱԱԾ նախկին պետի հնարավոր սպանության վարկածի մասին:
РБК հեռուստաալիքի կայքը, Газета.Ru, -ն հղում անելով «Новости — Армения» լրատվականին և «Հրապարակ» թերթին, գրել են Քննչական կոմիտեի տվյալների և ինքնասպանության վարկածի մասին: Հոդվածներում ներկայացված է նաև Կուտոյանի կենսագրությունը, որում ընդգծված է ԱԱԾ նախկին պետի՝ դատախազությունում, Մարդու իրավունքների պաշտպանի և Սերժ Սարգսյանի մոտ աշխատանքը: «Газета.Ru»-ն իր հոդվածում նաև անդրադարձել է թավշյա հեղափոխությանը՝ ինչի արդյունքում Կուտոյանը հեռացվել է պաշտոնից: Լրատվականի պատրաստած նյութում ընդհանուր ակնարկ է արված, թե ինչու սկսվեց հեղափոխությունը և ինչ պատահեց հետո:
Интерфаксպորտալը ներկայացրել է քննչական կոմիտեի վարկածները՝ սպանության վերաբերյալ, որը հղումով հրապարակել է նաև newsru.com-ը:
Դեպքը մանիպուլացիոն վերնագրով տեղադրել է «Царьград» հեռուստաալիքի կայքը` «Տարօրինակ օրինաչափությունն` արդեն երկրորդ դին». Երևանում գտել են ՀՀ հատուկ ծառայության նախկին ղեկավարի դին»: Հոդվածում ներկայացված են Քննչական կոմիտեի հայտարարությունները, իսկ վերնագիրը վերցված է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հարցազրույցներից մեկից, որում նա իր տեսակետն է հայտնում դեպքի վերաբերյալ:
Georgia Today լրատվականը ներկայացրել է պաշտոնական տեղեկատվություն՝ ներկայացնելով Կուտոյանի կենսագրությունը՝ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում: Պորտալը առանձնացրել է այն, որ Կուտոյանի ղեկավարման շրջանում տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» կուսակցության կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Հոդվածի հեղինակ Կարեն Թովմասյանը Կուտոյանի մահը կապել է 2019-ի սեպտեմբերին նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան հետ:
Միջազգային մամուլը ԱԱԾ-ը նախկին պետի սպանության լուրը տարբեր կերպ է ներկայացնում, բայց հիմնականում գրեակշռում են քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, մահվան վարկածները և կապը ՀՀ նախկին ուժայինների մահերի հետ: