Սպորտ
Հայաստանի ըմբիշները պատրաստվում են ֆրանսիական մրցաշարին
WRed
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Բուլղարիայի ընտրանու հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Թիմերի ներկայացուցիչները համատեղ մարզումներից բացի նաև փորձնական գոտեմարտեր են անցկացնում։
Մեր ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռոբերտ Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 97 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը հունվարի 18-19-ը կմասնակցեն Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0