ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Փաշինյան
Բյուջետային ավիաընկերությունները ոչ լյուքս սեգմենտի զբոսաշրջիկների են բերելու Հայաստան, որոնք փոքր ու միջին բիզեսի պոտենցիալ հաճախորդներն են: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարությունը միկրոբիզնեսն ազատել է հարկերից եւ ասում է՝ ահա ստեղված է ձեզ համար այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ պետք է ձեզ որոշակի գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետեւ այդպես հնարավոր չի լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որ դուք ձեր սեփական մտքով, նախաձեռնությամբ, հնարավորություն ունենաք վաստակել ձեր օրվա հացը:
«Սա է մեր բանաձեւը. մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ, որ այս պոտենցիալ հաճախորդների եւ ապրանք ու ծառայություն առաջարկողների հաղորդակցությունը կայանա հնարավորինս հեշտ: Սա է ՀՀ-ում լավ ապրելու մոդելը: Չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել եւ չի կարող լավ ապրել:
Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Այդ մադրը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, առնվազն վեր կենալ բազմոցից: Իսկ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձեւը կրթությունն է: Հնարավոր չէ առանց կրթության, հմտության լավ ապրել, այս հնարավորություններից օգտվել»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ տնտեսական աճին՝ նշելով. «2019-ի համար սպասում ենք բավականին բարձր տնտեսական աճ, իսկ 2020-ին մեր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի ավելի լավը, քան 2019-ին: Կառավարությունը պետք է շատ լուրջ ջանքեր գործադրի, բայց կառավարության ամենամեծ ջանքը հետեւյալն է՝ առաջնորդվել բժշկական սկզբունքով՝ նախ չխանգարել բիզնեսին, տնտեսվարողներին, որ նրանք ստեղծեն արդյունք, իսկ որտեղ կարող ենք օգնել, կօգնենք իրենց խնդիրների լուծմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ վարչապետ
ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է Բաքվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...