ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից։ Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը - խմբ.)։ Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», - ասաց նա։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Մելիքյանը հստակեցրեց, որ դեպքի վայրում հայտնաբերել են 3-4 տասնյակից ավելի պարկուճներ ու գնդակներ։
Տեսանյութը Aysor.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրայր Թովմասյանը Կուտոյանի բնակարանի մոտ լալիս է
Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ինչպես երևում է կադրերում, նա կանգնած է այդ շենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ վարչապետ
ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է Բաքվում...