Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին՝ հայտնում է ակումբի պաշտոնական էջը:
Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), որը մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում:
«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում այլ պաշտոն կզբաղեցնի:
Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Բերեզովսկին ֆուտբլիստի կարիերան ավարտել է 2015-ին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», Սոչիում և Հայաստանի հավաքականում: