Հիշե՛ք, պարտված է այն պայքարը, որը դուք եք պարտված համարում․ Նաիրա Զոհրաբյանի ուղերձը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․
«Ապրեք այստեղ և հիմա, գնահատեք այն մարդկանց, ովքեր Ձեզ սիրում են պարզապես նրա համար, որ դուք կաք, նրանք Ձեր կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Ոտքի հարվածով փակեք դուռը դավաճանների և թուլամորթերի առաջ և թույլ չտաք, որ նրանք խցկվեն ձեր կյանք։ Երբե՛ք, երբե՛ք ժամանակ չվատնեք պատժելու մարդկանց, ովքեր Ձեզ դավաճանել ու Ձեր հանդեպ ստորություն են արել։ Այդ կարևոր ժամանակը նվիրեք Ձեզ սիրող մարդկանց։ Միշտ հիշե՛ք, որ մարդկանց տեսակ կա, որոնց դուք երբեք դուր չեք գալու, որովհետև Ձեր ներկայությունը զարթնեցնում է նրանց միջի դևերին։ Մարդու մասին չդատեք ըստ նրա ընկերների, Հուդայի ընկերներն ամենաանբասիրն էին, փորձեք ներել Ձեր թշնամիներին, որպեսզի խաղաղ ապրեք, բայց երբեք չմոռանաք նրանց անունները։ Հիշե՛ք, պարտված է այն պայքարը, որը դուք եք պարտված համարում, երբեք Ձեզ չհամարեք պարտված ու չեք պարտվի։ Դուք եք որոշում՝ երջանիկ լինել,թե ոչ։ Ամեն ինչ կախված է հենց Ձեզանից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող»
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս: Իր այցը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով.«ՊՆ N զոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջևանում
Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին ֆեյսբուք...