ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող»
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու ճերմակել, հայտնում է ermenihaber-ը։
Ձյունապատումից հետո դեկտեմբերի 27-ի միջօրեին եղանակն արևային է եղել, և հանկարծակի հրաշալի տեսարան է բացվել: Արարատի գագաթին հավաքված ամպերը լեռան գագաթի ձև են ստացել: Տեսարանը ֆիքսած թուրքական լրատվամիջոցը այն բնութագրել է որպես «հարսի քող»:
Հայաստանի պետական սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 2000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։
Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս: Իր այցը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով.«ՊՆ N զոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջևանում
Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին ֆեյսբուք...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը տիկնոջ հետ Տավուշի մարզում է
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մեկնել է Տավուշի մարզ: «Ժամանել ենք Տավուշի մարզի Կողբ համայնք». &...