Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը այս պարագայում պետք չէ․ Բադասյան
Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մասին հարցին։
«Մեր երկրում նայեք, թե քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կառուպցիոն գործ, անկախ նրանից թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, բնականաբար քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,-նշեց նա։
Պնդմանը, թե Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը դիտարկվում է որպես ճնշում ՍԴ-ի վրա, Բադասյանն ասաց․ «Եթե այսօր չառաջադրվեր մեղադրանք, այլ մեկ շաբաթ առաջ, կասեին քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված, եթե լիներ հունվարին,կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել վաղ կենսաթշակի մասին օրենքը, դրա հետ է կապված, եթե վաղ կենսաթոշակի մասին օրենքը չլիներ, կասեին կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն միշտ կարելի է զուգահեռներ տանել,բայց եթե նայենք քանի պաշտոնատար անձ է այսօր քրեական գործերով անցնում, ապա դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»։
Իսկ Սահմանադրական դատարանի թույլտվությամբ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին հարցին Բադասյանն ասաց․ «Գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապդման մասով չի պահանջվում, ՍԴ դատավորը անձեռմխելիություն չունի»։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...