Վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո պե՞տք է նոր քննություն տալ․ մանրամասնում է Սերգեյ Ղահրամանյանը

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, վարորդներ, հատկապես վարորդական վկայական ունեցողներ, վերջին օրերին բազմաթիվ հարթակներում, տարբեր խմբերում ու նաև ֆբ-ից դուրս խոսվում է այն մասին, որ եթե Ձեր վարորդական վկայականի ժամկետի (պլաստիկի ժամկետը միշտ 10 տարի ա) ավարտը 2020թ. Հունվարի 1-ից հետո է, ապա դա փոխարինելու համար բացի վճարումից, պետք է նորից քննություն հանձնել:

Նման սուտ ոչ մեկ չէր կարող հորինել, քան ինչ որ թաքնված երևույթներ:

Նման բան գոյություն չունի, չկա նմն փոփոխություն, վարորդական վկայականի վերաթողարկման համար ոչ մի քննություն նախատեսված չի, ու մի քիչ էլ առաջ ընկնելով ասեմ, նման բան երբեք չի կարող լինել:

Ժողովուրդ ջան, մանիպուլյացիայի մի ենթարկվեք, զարգացած, կրթված մարդիկ եք:

Գիտեք ինչ են անում մարդիկ, գնում հասնում են ՀՔԲ-ի դուռը, իրանց վարորդականը սեփական օգտագործման ձեռքերով ջարդում են ու մտնում են ասում են կոտրվել ա:

անիմաստ ու աննպատակ հերթեր են գոյանում, որի հետևանքով մյուս գործառույթներն են ծանրաբեռնվում ու մյուս իրական վարորդական ստացողներին անհարկի ստիպում եք մնալ հերթի մեջ, ինչ ա թե մի հատ սուտասան տենց անհեթեթ ինֆորմացիա է սկսել տարածել»։ 

Քաղաքականություն

Պատահարներ