Սթափության կոչ. ՀՖՖ նախագահի թեկնածուն հայտարարություն է տարածել
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը այսօր կայանալիք ընտրություններից առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:
Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...