Սարսափել կարելի է․ Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է ընկնում... Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով։ Այստեղ կան հիվանդանոցի ղեկավարությունը, նախկին կառավարության մեջ առանցքային շրջանակներ, վերազգային կազմակերպված խմբավորում, որովհետև երեխաները վաճառվել են արտերկրում։ Կեցցեք համառ մայրիկներ, կեցցես Զարուհի Բաթոյան, որ այս ամենի հետևից գնացիր, դու տարվա լավագույն նախարարն ես ինձ համար՝ թեկուզ միայն այդ գործի համար։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է կենդանի, որպեսզի կծիկը բացվի։ Ես չգիտեմ էլ՝ նրա ազատության մեջ, թե կալանքի տակ լինելն է դրա ճանապարհը, ու չգիտեմ ինչ վերաբերմունք արտահայտեմ դատավորի այսօրվա որոշման կապակցությամբ։ Մի բան հստակ է՝ ցանցը պետք է բացահայտվի, դրա անդամները ցմահ ուղարկվեն բանտ։ Ու մահու չափ վախենում ես, որ այդքան հանցագործներ ազատ քայլել են կողքդ, ապրել քո հետ, խմել մայրության, մայրերի, երեխաների կենաց, դժբախտացրել հսրյուրների, միգուցե' հազարներին։ Լավ, այսքան ժամանակ ու տարիներ այս հանցագործություններում թաթախված կամ դրանցից տեղյակ որևէ բժշկի կամ բուժքրոջ խիղճն ու հոգին չտանջե՞ց, որ դրա մասին գոչեր, բարձրաձայներ: ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին։ Ստում եք։ Սա էլ էի՞ն Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...