Մակունցը՝ Քոչարյանին աջակցող մշակույթի գործիչների հայտարարություների մասին
Մշակույթի գործիչներն օգտվել են Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իրենց իրավունքներից ու լիազորություններից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մշակույթի 60 գործիչների ստորագրություններին ու հայտարարությանը, որով պահանջում են ազատ արձակել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին․
«Ես, բնականաբար, որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մշակույթի գործիչները ՀՀ-ում իրենց խոսքի ազատությունից օգտվելով, իրավական դաշտում միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից օգտվելով՝ որեւէ գործողություն են ծավալում: Այստեղ անհասկանալին մեկ այլ հանգամանք է, որ ռուսաստանաբնակ մշակույթի գործիչները, առանձին լրագրողներ եւ այլք նման ակտիվություն են ցուցաբերում իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու առնչությամբ: Անհասկանալի է, որովհետեւ երբեւէ մենք նրանց կողմից որեւէ հարցի վերաբերյալ հանրային դիրքորոշման ականատես չենք եղել»,- ասաց Մակունցը:
Նա նկատեց, որ այսօր Ռուսասատանում կան որոշ անձինք, որոնք հետախուզման մեջ են եւ այդ կապակցությամբ ռուսաստանաբնակ մշակութային գործիչները որեւէ դրական կամ բացասական դիրքորոշում չեն հայտնել. «Կամ, ասենք, Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ որեւէ դիրքորոշման ականատես չենք եղել, գոնե Հայաստանում»,- եզրափակեց Մակունցը։
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...