Հաջողվել է լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը. Հարությունյան
Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան՝ սկսած բարոյահոգեբանական իրավիճակից և վերջացրած ենթակառուցվածքով։
«Հաջողվել է լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը: Դրա լավագույն ապացույցն են համապետական ընտրությունները, ներառյալ նաև Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները: Այդ օրերին մենք որևէ բողոք չստացանք քաղաքական գործընթացներին կրթական հաստատությունների ներգրավման հարցով: Դա, իմ կարծիքով, լավագույն ցուցանիշն է»,- շեշտեց Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...