ՏԵՍԱՆՅՈՒԹ. 126 դպրոցի վերաբերյալ կան քրգործեր, որոնց տնօրենները իրենց բարեկամներին բերել են ու հաստիքներ են ձևակերպել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կրթության հիմնախնդիրներին։

 

 

«Եկեք արձանագրենք, որ մեր դպրոցներում պատմություն, հայոց լեզու, գրականություն առարկաները չեն ուսուցանվում, և երբ որ անցյալ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ամբողջ կրթական համակարգը աղմուկ բարձրացրեց»։

Աղմուկի պատճառն, ըստ  վարչապետի, այն էր, որ պիտի պարզվեր, որ մատյանում եղած գնահատականները և գիտելիքները իրականության մեջ իրար հետ չեն համապատասխանում, որովհետև «այսօր 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրենները իրենց բարեկամներին, հարազատներին բերել  են, դպրոցներում հաստիքներ են ձևակերպել և պետությունից աշխատվարձ են ստացել առանց գործի գնալու»․

 

«Հետո էլ պիտի ասեն, թե ինչու ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10, ոչ թե 20 տոկոսով։ Ըստ էության՝ հիմա բարձրացնում ենք ոչ միայն ուսուցիչների աշխատավարձը, այլ նաև գողացողների աշխատավարձը»։

 

Ըստ վարչապետի՝ եթե 126 քրեական գործ կա 222 դեպքի առիթով, սա նշանակում է, որ այս երևութը համատարած է․

 

«Ընդհանրապես պետբյուջեի մասով այսօր 250 քրեական գործ կա, որտեղ հավելագրված գոյություն չունեցող 500-ից ավելի մարդիկ են ուղղակի գրանցվել և աշխատավարձ ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա։ Քաղաքական ուժեր կան, որոնք քաղաքական խեղդվելու պրոցեսի մեջ են, հիմա փրփուրներին են են ձեռք գցում։ Հիմա, եթե պետք է իրենց ձեռք գցել, որ չխեղդվեն, իրենք պետք է հանրության հետ իրենց հարաբերությունները այնպես կառուցեն, որ դա ավելի չահագնանա»,- նշեց նա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ