Ստյոպա Սաֆարյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ ունեցած հակասությունների մասին

«Առաջին իսկ օրվանից իմ ցանկությունն է եղել հստակեցնել, թե մենք ինչով ենք զբաղվում այդ կառույցում: Ես ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումների»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

 

Նա ասաց՝ գագաթնակետը այն եղավ, երբ Հանրային խորհրդի վերջին նիստում ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին ինքը չէր կարող չընդդիմանալ: Սաֆարյանը մասնավորեցրեց՝ դա Հանրային խորհրդի առաքելության վերասահմանմանն էր վերաբերում, որի նպատակը հասարակությանը իշխանությանը դեմ տրամադրելն էր: Սաֆարյանն ասաց, որ իրենց միջև հակասությունները գագաթնակետին են հասել այդ ելույթից հետո, երբ ակնհայտ է եղել, որ իր և Վազգեն Մանուկյանի պատկերացումները Հանրային խորհրդի վերաբերյալ տարբեր են:

 

«Ոմանք որպես ընդդիմադիր կուսակցություն են պատկերացրել Հանրային խորհուրդը: Մեր այն գործընկերները, որ կշարունակեն Հանրային խորհուրդը դիտարկել ոչ թե որպես խորհրդատու մարմին, այլ քաղաքական խաղերին մասնակցող մարմին, ակնհայտ է, որ կա’մ ես պիտի այնտեղ անելիք չունենամ, կա’մ տվյալ անդամները»,- ասաց Սաֆարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ