Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին եւ հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ:
Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում:
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»։
Հիշեցնենք, որ վարչապետը ուղիղ եթերում պարզաբանում էր մամուլում հրապարակված լուրերը, այն մասին, որ Մարիամ Փաշինյանը երթևեկում է 27.000 դոլար արժողությամբ մեքենայով:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...