ՀԴՄ չտրամադրելու տուգանքն այսուհետ կկազմի 600 հազար դրամ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հավասարեցնել սննդի և գործունեության մյուս ոլորտների՝ ՀԴՄ չտրամադրելու դեպքում տուգանքի չափը հասցնելով 600 հազար դրամ: Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկվում է մեղմել ՀԴՄ կանոնների կիրառության խախտման համար տուգանքի չափը հանրային սննդի ոլորտում: Պատգամավորները դա հիմնավորել էին վաճառքի բոլոր կետերին միասնական մոտեցման նպատակահարմարությամբ: Ատոմ Ջանջուղազյանը միասնական մոտեցման անհրաժեշտությունն ընդունեց, սակայն նշեց, որ այդ համակարգում ոչ թե պետք է իջեցնել սննդի կետերի տուգանքի չափը, այլ՝ բարձրացնել մյուսներինը: «Միասնական մոտեցմանը համաձայն ենք, բայց ոչ թե իջեցնելու ուղղությամբ, այլ՝ բարձրացնելու»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ հանրային սննդի բնագավառում գործող կազմակերպություններն այսօր հնարավորություն ունեն գործել թե որպես շրջանառության հարկի վճարող և թե ընդհանուր հարկման համակարգում, ու եթե նախկինում նրանց ռիսկը կապված էր արժեշղթայի մյուս կազմակերպությունների հետ, և դրա հետ կապված՝ կորցնելու կամ վարչարարության խնդիրներ կարող էին առաջանալ, ապա այս դեպքում կոնկրետ խթաններ կան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար այս պահին գործում է տուգանքի երկու մակարդակ. հանրային սննդի ոլորտում դա 600 հազար դրամն է, իսկ մյուս ոլորտներում՝ 150 հազար դրամը:
«Այս առաջարկով նախատեսվող հավասարեցնելուն համաձայն ենք, բայց իջեցնելը հակասում է մեր քաղաքական ուղերձներին: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է: Եվ բոլոր դեպքերում եթե մենք համաձայնեցնում ենք, 150-ը պիտի դառնա 600 հազար, այլ ոչ թե 600-ը՝ 150, որպեսզի մեր մտադրությունների լրջությունը պարզ լինի բոլորին: Համաձայնեք, որ տարօրինակ կլինի, որ էսքան ասում ենք ՀԴՄ-ՀԴՄ, մեկ էլ ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը որևէ պատճառով որևէ տեղում իջեցնում ենք: Իջեցումն անընդունելի է, բարձրացումն ընդունելի է, բայց եթե կոնսենսուս չկա, ավելի լավ է, ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...