Առողջապահության փոխնախարարը կհեռանա՝ տեղը զիջելով Թորոսյանի հովանավորյալին. Hraparak.am
Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը կանգնած է պաշտոնը կորցնելու հանգամանքի առաջ։
Hraparak.am-ի փոխանցմամբ՝ նախարար Արսեն Թորոսյանն ուզում է Հակոբյանից ազատվել՝ նրա փոխարեն բերելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին։
Ըստ աղբյուրի, Արսեն Թորոսյանը նամակով դիմել է վարչապետին՝ խնդրելով աշխատանքից ազատել Լևոն Հակոբյանին, ինչի մասին փոխնախարարը ինչ-որ կերպ իմացել է և դեռ դեկտեմբերի սկզբին մամուլի միջոցով փորձել է աղմուկ բարձրացնել իր հնարավոր պաշտոնանկության և Արսեն Թորոսյանի հովանավորյալ Արտյոմ Սմբատյանի՝ պաշտոնին չհամապատասխանելու շուրջ։
Ինչպես մեզ ասացին, մամուլում բարձրացած աղմուկը չի օգնել փոխնախարարին և նրա պաշտոնանկությունը ժամերի հարց է։
Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար զանգահարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ չունի նման ինֆորմացիա և տեղեկությունը չի կարող հերքել, կամ հաստատել:
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...