Անդրանիկ Քոչարյանը` Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունների մասին

2008 թվականից հետո ես ու Ռուբեն Հայրապետյանը հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, որպես ընկերներ՝ եւս։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած հայտարարություններին․

 

«2008-ից հետո Ռուբեն Հայրապետյանի հետ ոչ թե հարաբերություններ են շարունակվել, այլ պարզապես ես երբեք չեմ ուրացել նախկին ընկերության թեման, եւ դրա հետ կապված որեւէ հարցադրում մեկնաբանել եմ, որ նախկին ընկերներ չեն լինում։ Հիմա, երբ պարոն Հայրապետյանն ինձ ներկայացրեց՝ որպես նախկին ընկերոջ, դրանից հետո ես ներկայացրի, որ նախկին ընկերները երբեք ընդհանուր ընկեր չեն ունենում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:  

 

«Ընդհանուր ընկերը կա՛մ պետք է լինի իմ ընկերը, կա՛մ իրենը։ Նա հայտարարեց, որ իր ընկերը Սերժ Սարգսյանն է ու նրա թիմակիցներն են, իմ ընկերները միշտ եղել են քաղաքական դաշտում լրիվ այլ գործընթացների մեջ գործող գործիչներ»,- ասաց Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե 2008-ից հետո էլ ինքն ու Հայրապետյանը շարունակել են հարաբերություններ ունենալ։

 

Պատգամավորն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը նախկինում դարձել է իր ընկերը այլ ընկերների միջոցով․ «2008-ից հետո իր պահվածքն արդյունք է իմ զբաղեցրած դիրքի․ 1991 թ․-ից ես եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա, ու պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ձգտել է ունենալ որոշակի հարաբերություններ նման կառույցների ղեկավար կազմի հետ»,- ասաց նա։ Հարցին՝ պաշտոնի համա՞ր է Հայրապետյանն ընկերություն արել իր հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Իր վերջին պահվածքը դրա մասին է խոսում»։

 

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Քոչարյանը մոռացել է Վազգեն Մանուկյանին եւ Դավիթ Շահնազարյանին՝ պատգամավորն ասաց, որ Հայրապետյանն այն մարդը չէ, որ նման հարցերից խոսի․

 

«Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ ես զբաղեցրել եմ Ներքին գործերի նախարարի տեղակալի, հետո՝ առաջին տեղակալի պաշտոնները։ Դրանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, ես շարունակել եմ զբաղեցնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, թե Վազգեն Մանուկյանին ով է ուրացել, թող դրա մասին իրենք մտածեն, որովհետեւ Վազգեն Մանուկյանն ինքն իրեն է ուրացել, երբ որ Սերժ Սարգսյանն իրեն վիրավորում էր, եւ ինքը շարունակում էր նրա հետ համագործակցել։ Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին, ապա, հիշում եք, նրա՝ Հաագայի դատարանի թեման, Մարտի 1-ի վերաբերյալ նրա մեկնաբանությունները, փաստահավաք խմբի կողմից Մարտի 1-ի բացահայտման, հետո դրա ուրացման մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել այն քաղաքական համակարգում, որտեղ իրենք ուրանում են իրենց քաղաքական անցյալը»,- ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։

 

Ինչ վերաբերում է ՀՖՖ-ն 16 տարի շարունակ ղեկավարած Հայրապետյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ