Քաղաքականություն

«Ժողովուրդ»․ Ինչպես են ցանկացել սպանել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

WRed 211 դիտում
«Ժողովուրդ»․ Ինչպես են ցանկացել սպանել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

Ինչպե՞ս են ցանկացել սպանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու սպանության փորձի գործը մտավ դատարան:

Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հայտնել էին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին, եւ փաստի առթիվ «Արթիկ» ՔԿՀ-ում նախապատրաստվել էին նյութեր:

Եվ, ահա, սպանության փորձից մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդուն  ցանկացել է սպանել 4 անգամ դատված Հարություն Սարգսյանը: Իրավապահները Հարություն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ եւ պատիժը կրելով նշված ՔԿՀ 4-րդ մասնաշենքի 6-րդ խցում, քննությամբ չպարզված շարժառիթով ապօրինաբար նույն ՔԿՀ մասնաշենքի 13-րդ խցում պատիժը կրող դատապարտյալ Վ.Ղուկասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով 2019թ. մայիսի 19-ին` ժ.10:40-ի սահմաններում, ձեւացնելով` իբր, իրեն վատ է զգում, խնդրել է 4-րդ մասնաշենքում ծառայության նշանակված, ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ Ս.Հակոբյանին, որպեսզի բացի իրխցի դուռը, ինչիցհետո, հանկարծակի դուրս վազելով խցից, բարձրացել եւ մտել է դատապարտյալ Վ.Ղուկասյանի խուց ու նախապես իր հետ վերցրած կտրող ծակող դանակով հարվածներ է հասցրել Վ.Ղուկասյանի մարմնի մասերին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանդիպել է Վ.Ղուկասյանի դիմադրությանը, ինչպես նաեւ նշված գործողությունները կանխվել են տվյալ պահին վերջինիս խցում գտնվող ՔԿՀ աշխատակիցներ, նշված մասնաշենքում ծառայություն իրականացնողներ Ս. Հակոբյանի եւ Հ. Թադեւոսյանւի կողմից:

Հավելենք, որ 2014թ. հուլիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Կարապետյանի` Շեկոյի սպանության համար մեղադրվող, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, մեղավոր էր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը):

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250