Թուրքիայի մեջլիսի նախագահը Բաքվում դժգոհել է hայերի օգտին ընդունվող բանաձևերից
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփ Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Վեհաժողովի ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը և օրեր առաջ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է ermenihaber-ը։
Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող ադրբեջանամետ լուծման թեզերը՝ մասնավորապես ասելով. «Մենք միշտ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը հարգելու համատեքստում: Ցավով ենք ընդունում այս հարցում աշխարհի անտարբերությունը և hայերի օգտին ընդունվող բանաձևերը»,- ասել է Շենթոփը:
Անցում կատարելով Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք ճիշտ չեն գտնում այդպիսի հարցերում խորհրդարանների կողմից որոշումներ կայացնելը:
«Այստեղ ոչ վաղ անցյալում մեծ կոտորած (նկատի ունի Խոջալուի դեպքեր-խմբ.) է տեղի ունեցել: Ցավալի է ու քննադատության արժանի այն, որ դրա մասին չեն խոսում կամ մոռացել են: Եթե կոտորածների խնդրում չորդեգրվի անկողմնակալ և սկզբունքային դիրքորոշում ու կիրառվեն երկակի չափանիշներ, ապա աշխարհում հնարավոր չի լինի ապահովել խաղաղություն ու անվտանգություն:
Մենք ճիշտ չենք համարում խորհրդարանների կողմից պատմական թեմաների վերաբերյալ որոշումներ կայացվելը: Այդ որոշումը քաղաքական է»,- եզրափակել է Շենթոփը:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...