ՌԴ պատգամավորը ռազմական հավասարակշռությունը համարում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման երաշխիք
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը: Այս մասին Կոսաչովն ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքին:
«Ցանկացած հակամարտությունում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, իրականում իրավիճակը ապակայունացնում է ուժերի անհամաչափությունը, երբ մի կողմի մոտ առաջանում է կամ իրական հնարավորություն, կամ խաբկանք, որ նա կարող է հաղթանակ տանել ռազմական հակամարտությունում: Մեր խորին համոզմամբ` այս տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը հանդիսանում է նյութական երաշխիքներից մեկը` այս հակամարտությունը ոչ ռազմական վիճակի մեջ պահելու համար»,- ասաց Կոսաչովը:
Նա հավելեց, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցում է տարբեր պայմաններում, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքից հրաժարվելը կարող է բերել անցանկալի հետևանքների:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ենք տարբեր պայմաններում: Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի և' գործընկերը, և' դաշնակիցը, Ադրբեջանի հետ այդպիսի հարաբերություններ չունենք, բայց այդպիսի համագործակցությունից հրաժարվելն Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից կբերի երկու անցանկալի հետևանքների ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների համար: Այդ հավանական հեռանկարներից մեկն այն է, որ կարող են հայտնվել Ադրբեջանին զենքի այլ մատակարարներ, որի դեպքում կարող է սկսվել զինտեխնիկայի հզորության ցուցադրություն, որպեսզի պարզեն, թե որ կողմն է ավելի ուժեղ, երկրորդն այն է, որ կարող է խաթարվել ռազմական հնարավորությունների հավասարակշռությունը, որն այսօր կա»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...