Նիկո՛լ, լսու՞մ ես, Էդմոնը ինձ չի սիրում, քեզ է սիրում․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը։
«Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։
Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.
-Նիկո՛լ, լսու՞մ ես։ Էդմոնը ԻՆՁ չի սիրում։ Էդմոնը ՔԵԶ է սիրում»,-գրել է Արմեն Աշոտյանը։
Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի՝ «Անկեղծ ասած» հաղորդման ժամանակ ԼՀԿ-ին ուղղված քննադատությանը, գրել էր․ «Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ է միացել Արմեն Աշոտյանին և շտապել ազդարարել մեր հերթական կործանման լուրը: Դատե՛ք ինքներդ, թե ով է կործանվել ու երբ...»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...