ՀՖՖ նախագահի ընտրությունների մասնակից ՀԿ-ներին ահաբեկում են․ ՖԱՖ հայտարարություն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբին տեղեկություններ են հասել, ըստ որոնց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ընտրությունների մասնակից ՀԿ-ներին ահաբեկում են: Այս մասին ֆան շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել: Նաեւ հայտնել է, որ ընտություններում սատարում է ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
«Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի եւ ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում. ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։
Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ վերջինս հանրային հաստատեց՝ Թովմաս Գրիգորյանին սատարելու եւ քարոզարշավին մասնակցելու մասին, կարող ենք փաստել՝ 3 տարի տեւած մեր պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիկտատուրական կայսրության, վարած քաղաքականության, կեղտոտ բարքերի դեմ՝ հեղափոխությամբ ավարտված չէ եւ այն թեւակոխում է վերջին՝ վճռորոշ, փուլ։ Մեզ հասած տվյալներով՝ քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ Այժմ կարող ենք փաստել Ռուբեն Հայրապետյանի եւ իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով։
Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը։ Չունենալով մեր կողմից առաջադրված թեկնածու՝ ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին, ով չի թաթախված եղել նախկինների կեղտոտ խաղերի մեջ եւ հավատում ենք, որ կարող է տանել հայկական ֆուտբոլը մաքրման ուղիով։ Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային ծրագրի տարբեր դրույթների եւ իր առկա թիմի մասով ունենք առարկություններ եւ վերջինիս ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում կներկայացնենք մեր տեսլականը, պահանջները իսկ կատարված աշխատանքի գնահատականը կտրվի որոշ խելամիտ ժամանակ ՀՖՖ նախագաի պաշտոնում աշխատելուց հետո»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...