Աշոտյանին մաղթում եմ կամք իր մոլորված ու անորոշ տեղը ճշգրտելու համար․ Էդմոն Մարուքյան
Շարունակվում է Արմեն Աշոտյան-Էդմոն Մարուքյան հեռակա բանավեճը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին արված գրառումն ու կից նշել.
«Կարծես թե, Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի։ Իշխանությունը կորցնելուց հետո սիրող ու փաղաքշող շեֆեր, օգնականներ, տեղակալներ և ինչու չէ նաև երիտհանրապետականներ այլևս չկան։ Այլ բացատրություն պարզապես չկա, հակառակ պարագայում նա չէր փորձի խծկվել լեգիտիմ ընդդիմության և լեգիտիմ իշխանության սիրո և ատելության սագայի մեջ։
Ամանորին ընդառաջ՝ պարոն Աշոտյանին մաղթում եմ լիքը սեր, ուշադրություն և վճռական կամք իր մոլորված ու անորոշ տեղը ճշգրտելու համար»։
Հիշեցնենք՝ Աշոտյանն ավելի վաղ գրել էր.
«Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։
Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.
-Նիկոլ, լսու՞մ ես։ Էդմոնը ԻՆՁ չի սիրում։ Էդմոնը ՔԵԶ է սիրում»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...