Սուրենյանը՝ Ամանորին սպասվող եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ այսօրվանից նկատելի է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: «Եթե երեկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը +5,+6 աստիճան էր, ապա այսօր արդեն հասել էր +11, +12-ի: Իսկ Տավուշի, Սյունքի հովտային գոտում գարնանային պատկեր է՝ ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի, առաջիկա օրերին կհասնի +22, +23-ի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Ամանորին սպասվող եղանակին, Գագիկ Սուրենյանն ասել է. «Մեր ճշգրիտ կանխատեսումները սահմանափակվում են տասնօրյա կտրվածքով, բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին գերհզոր տաք ալիքն իր ազդեցության գոտում է վերցրել Ռուսաստանը, Եվրոպան, Փոքր Ասիան, Կովկասը, նույնիսկ Փոքր Ասիան, և մինչև դեկտեմբերի 26-ը չի նահանջելու, բացի դրանից՝ նաև դեկտեմբերի 18-ից երկրորդ տաք օդի հոսանքն է մոտենալու մեր հանրապետության տարածքին, ապա կարող ենք ասել, որ Ամանորին եթե անգամ տեղումներ լինեն, ապա դրանք Արարատյան դաշտավայրում և Երևանում չեն լինի ձյան տեսքով»: