Քաղաքականություն

Ամեն ինչ պետք է անենք հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար. Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հայտարարեց նա հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ:Նա առաջարկեց հավաքի…

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հայտարարեց նա հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ:

Նա առաջարկեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որ կարողանան հեղափոխական փոփոխություններ անել:

Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլև ներկա իշխանության ներկայացուցիչներն իրենց ապաշնորհությամբ եւ ոչ կոմպետենտությամբ:

«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաև չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի ինչպես ռեւանշիստներից, այնպես էլ իշխանության մեջ գտնվողներից»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:

Նա տեսակետ հայտնեց, որ այսօր երկրում իշխանությանը հակակշռող ուժ չկա, ու խորհրդարանական ընդդիմությունն այդ հակակշիռը չէ, այդ իսկ պատճառով իրենք միավորում են ստեղծում, որպեսզի լինեն այդ հակակշիռը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութը՝ Armlur.am

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250