«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարօրինակ զուգադիպությամբ մամուլի աչքից հեռու, օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է գրնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Զարմանալիորեն ռեկտորի ժպ-ն ոչ թե նշանակվել է, այլ կազմակերպվել է ընտրություն` միակ թեկնածու Եղիազար Վարդանյանով: Վերջինս առավել հայտնի է որպես Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, սկանդալային պատմություններւվ հայտնի Հովհաննես Թոքմաջյանի հետ իր կապերով, հենց նրա օրոք է եղել բուհի աշխատակազմի ղեկավար եւ ժամանակին, ըստ լուրերի, հանդիսացել է ՀՀԿ-ի ներբուհական կլանի ներկայացուցիչ:
Ավելին, տեղեկացանք, որ ռեկտորի ժպ-ն մեկ այլ հանրապետականի (գուցե սառեցված)՝ նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ Հովսեփ Հովեյանին նշանակել է ռեկտորի առաջին տեղակալ:
Ի դեպ, թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ երիտասարդ հանրապետականը նախապես պատվիրած է եղել իր եւ Վարդանյանի աշխատասենյակների ցուցանակները` պաշտոնապես հաստատված չլինելով այդ պաշտոնին: Տեղեկացանք նաեւ, որ Հովեյանն արդեն զբաղված է բուհը յուրային կադրերով համալրելով, ինչը զայրացրել է բուհ-ի անձնակազմին ու դեռ պարզ չէ, թե ինչի կբերեն հետագա զարգացումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ուշադրություն, հատկապես վարորդներին Դեկտեմբերի 2-ի...