Պահանջում ենք «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի ազատումը պաշտոնից
«ԴԻՆԳՈ ԹԻՄ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որին միանում է նաև Ավրորա մեդիան։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հարգելի պատկան մարմիններ: Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը օրեր առաջ սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը, որը տարածքում ունեցել է նորածին ձագեր: Դեպքը կատարվել է ականատեսների ներկայությամբ, մի խումբ տղամարդկանց կողմից (ենթադրաբար նախապես պլանավորված): Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է Քրեական օրենսգրքի Հոդված 258.2-ով: Նշենք, որ Աղաջանյանը հարցաքննվել է, սակայն գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Սուրեն Աղաջանյանի սեփական բիզնեսը՝ Գետափ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, մեծամասամբ փայտաշեն է, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով նրա պաշտոնը: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ գործն ընթանա անաչառ, ոչ թե «դե մի շուն խփելու համար հո չի գնալու նստի»մոտեցմամբ: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ նրա անհապաղ ազատումը «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնից, քանի որ նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը, որը ունի մեծամասամբ փայտաշեն հյուրանոցային սեփական համալիր, չի կարող ունենալ բավարար բարոյական և բնասիրական որակներ՝ ազգային պարկ պահպանելու համար: Նման մարդու կողմից նման պաշտոն զբաղեցնելն այսուհետ մեծ խայտառակություն է մեր ամբողջ երկրի և բնապահպանության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...