«Ժողովուրդ». Հայտնի է հայկական նոր ավիաընկերության անունը
«Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Սակայն Տաթևիկ Ռևազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ:
Ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից և մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ:
Այստեղ տեղին է ընդգծել՝ եթե հնարավորություն կա հայկական ավիաընկերություն ունենալ և բացել 200 աշխատատեղ, ապա այդ դեպքում ինչու է քաղավիացիան իռլանդական լոուքոսթերին բերում հայկական ավիաշուկա: Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ առաջացնեն նոր ստեղծվելիք ընկերության համար: Ի դեպ, այս խնդիրը սկսել է մտահոգել ավիացիոն մասնագետներին»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...