ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
Տեղեկացնեմ նաև, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։ Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:
Մեր համոզմամբ՝ իշխող ուժը ևս պետք է շահագրռված լինի այս հանձնաժողովի ստեղծմամբ, եթե նրանք իրոք համոզված են թիմակից քաղաքապետի կողմից ամեն բան օրենքի տառին համապատասխան ապահովելու մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...