«Հրապարակ». Կենտրոնի նոր թաղապետը ՀԱԿ անդամ է, չնայած հայտարարում էին, թե անկուսակցական է
«Հրապարակ» թերթը գրում է.
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի խորհրդական։
Նրան անկուսակցական ներկայացնելու պատճառը թերևս Նիկոլ Փաշինյանի և ՀԱԿ-ի կապի մասին քննարկումներն են, որոնց օրերս անդրադարձավ նաև վարչապետը և այդ կապը հերքելու համար անգամ «չարիք» անվանեց ՀՀ առաջին նախագահին։
Ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Փաշինյանը հերքում է իր և ՀԱԿ առաջնորդի կապը, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրանց թիմից՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ի՞նչ կապ ունի մարդկանց պրոֆեսիոնալիզմն այս կամ այն կապի հետ։ Քաղաքական կապ ունենալը մի բան է, որ չկա, այս կամ այն քաղաքական ուժի անդամին պաշտոն առաջարկելը՝ այլ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...