Հայկ Սարգսյանն ուղերձով դիմել է աշխարհասփյուռ հայությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Արարատի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է 10 մլն դրամի դիմաց բանակում ծառայել ընդամենը մեկ ամիս։ Պատգամավորը որոշեց տեսախցիկների առաջ ուղերձով դիմել աշխարհասփյուռ հայությանը․
«Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետև քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է ՀՀ-ում երկու տարի ծառայելը, և եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստան վերդառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ՝ դրա մասին հայտնեք ինձ, դրա մասին տեղադրեք ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ» ։
Հայկ Սարգսյանն այն միտքը հայտնեց, որ եթե իր ուղերձին փոքրաթիվ մարդիկ արձագանքեն, ինքը կհրաժարվի իր օրենսդրական նախաձեռնությունից։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...