Ղարաբաղի հարցում փոխզիջումների հասնելու հնարավորություններ կան․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Ղարաբաղի հարցում փոխզիջումների հասնելու հնարավորություններ գոյություն ունեն, գրում է ադրբեջանական Minval.az-ը։
«Մենք հասկանում ենք, որ փոխզիջումների հասնելու տարբերակներ գոյություն ունեն: Գործը հեշտ չէ, հակամարտությունն ամենաերկարատեւներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ Ռուսաստանի կողմից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առաջ բերված գաղափարներն ըմբռնում են գտնում Ադրբեջանում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այսօրվա եւ նախորդ օրվա իր շփումները թույլ են տվել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է պետք փորձել առաջ շարժվել։
«Հուսով եմ, արդյունք կլինի»,- ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...