Վարչապետի չելենջից հետո բազմաթիվ մարդիկ են գումար փոխանցել.Հայկակ Արշամյան
Օրեր առաջ «Արև և ջուր» խորագրով տեղի ունեցավ համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվեց շուրջ 9.856.100 դոլար: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։
Թե ինչպես է գնահատում հիմնադրամի արդյունքները, ArmDaily.am-ը փորձել է ճշտել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանից։ Մեզ հետ զրույցում Արշամյանն ասաց, որ ամփոփում կներկայացնեն։
Հարցին, արդյոք վարչապետի՝ գումար նվիրաբերելու չելենջի կոչից հետո մարդիկ եղան, ովքեր ասեցին և իսկապես նվիրաբերեցին, Արշամյանը պատասխանեց.«Այո, բազմաթիվ մարդիկ Գերմանիայից, Բելառուսից, ԱՄՆ-ից և բազմաթիվ այլ երկրներից այդ կոչից հետո գումար են փոխանցել։ Փոխանցումները դեռևս շարունակվում են, վերջնական, ամփոփ թիվ անպայման կներկայացնենք»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ, մոտավորապես 20 դոլար, փոխանցել հիմնադրամին: Նա առաջարկեց դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...