Անգլիայի Լիդս քաղաքում ծեծկռտուք է եղել քուրդ և թուրք ուսանողի միջև
Անգլիայի Լիդս քաղաքի կենտրոնում բախում է տեղի ունեցել քրդերի և թուրք ուսանողի միջև: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) աջակիցները վիճաբանության ընթացքում ծեծել են մի թուրք ուսանողի, որը հոսպիտալացվել է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` պատճառն այն է եղել, որ թուրք երիտասարդը փորձել է արգելել PKK-ի աջակիցներին հակաթուրքական քարոզչություն իրականացնել, հայտնում է ermenihaber-ը։
Թուրք ուսանողը պարզաբանել է, որ երբ մոտեցել է վահանակի մոտ, տեսել է, որ Թուրքիայի մասին սխալ տեղեկություն է տարածվում: Նա դիմել է քրդերին՝ ասելով, որ թուրքերը քրդերի հետ խնդիր չունեն և իրենց պայքարը PKK-ի դեմ է:
PKK-ի աջակիցներից մեկն արձագանքել է, որ ինքը PKK-ական է և իր ընկերների հետ հարձակվել թուրք ուսանողի վրա: Վերջինս ծեծկռտուքից հետո դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի դեմ մեկնարկած «խաղաղութան ակունք» ռազմագործողությունից հետո Եվրոպայում թուրքերի և քրդերի միջև հաճախ են բախումներ եղել:
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Բելգիայում PKK-ի աջակիցները դանակահարել էին երկու թուրք երիտասարդի, Նորվեգիայում քարերով և մահակներով հարձակվել են թուրքերին պատկանող մեքենայի վրա: PKK-ի աջակիցները Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երթի ժամանակ մահակներով հարձակվել էին թուրք քաղացիների վրա, իսկ Լոնդոնում` Ստամբուլի նահանգի Սանջաքթեփեի համայնքապետ Շեյմա Դյողուջուի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...