«ՌուսՀիդրոն» կվաճառի «Սևան–Հրազդան ՀԷԿ-ը» Սամվել Կարապետյանին
«Коммерсант» թերթը գրում է, որ «ՌուսՀիդրոն» վաճառելու է «Սևան-Հրազդան ՀԷԿ-ը» Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին:
Ըստ աղբյուրի՝ կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի: Գնորդից պահանջվում է նաև մարել վարկերը: Փորձագետները կարծում են՝ գործարքը 2 կողմերին էլ ձեռնտու է, քանի որ «ՌուսՀիդրոն» ազատվելու է պարտքերից, իսկ «Տաշիր»-ը ընդլայնելու է իր ներկայությունը երկրի էներգետիկ հատվածում:
«Коммерсант»-ի աղբյուրները նաև հայտնել են, որ «ՌուսՀիդրոն» պայմանավորվել է վաճառել Միջազգային էներգետիկ ընկերության 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը, Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Գնորդը կլինի Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի ամենամեծ ՋԷԿ-ը՝ 1,11 ԳՎտ հզորությամբ:
«ՌուսՀիդրոն» «Ինտեր ՌԱՕ»-ից ՀԷԿ-ը գնել է 2011-ին 172,9 միլիոն ռուբլիով, վերջինս այն ստացել էր Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ի պառակտման արդյունքում: Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...