Պաշտոնյայի նշանակվելու դեպքում կանխակալ մտածողություն կա, որ նա կարող է լինել կոռուպցիոներ. Արշակյան
Ներկայումս իրավիճակը եւ կարգավորումները այնպիսին են, որ պաշտոնյայի նշանակվելու դեպքում արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է լինել կոռուպցիոներ։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Կարգավորումներն այնպիսի սահմանափակումներ է դնում պաշտոնյայի վրա, որ ամեն քայլափոխին պետք է մի տասն անգամ հարցնես իրավաբանին՝ արդյոք այստեղ խախտումներ կա՞ն, թե՞ չկան, նույնիսկ տրիվիալ որոշումներ կայացնելու դեպքում։ Այն դեպքում, երբ դու համոզմունք ունես, որ դա այդպես պետք է լինի։ Արդյոք այստեղ քաղաքական պատասխանատվության հետ համակարգը պետք է համահունչ չաշխատի՞, թե՞ բոլորի վրա պետք է դրվեն կոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները»,- ասաց Արշակյանը։
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի փոխվի հանրային ընկալումը պաշտոնյայի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...