Հերքում. Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հերքում է, թե վերջինս Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» է նվիրաբերել։
«Այսօր «Ժամանակ» թերթը հրապարակել է «Շռայլ «բարերարը». Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է» վերտառությամբ հոդված, որը լայն տարածում է ստացել ԶԼՄ-ներում։
Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:
Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա», - ասված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...