Հենց ՀՖՖ-ում պրոբլեմ է լինում, չեն կարում հասկանան, ինձ են հիշում. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Lurer.com-ի հետ զրույցում անդրադարձել է տեղեկություններին, թե հեղափոխությունից հետո՝ իր նախագահության օրոք, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ն 22 մլն դրամի պայմանագիր է կնքել Հայրապետյանի որդուն պատկանող «Նորալուսին» ընկերության հետ։ Թեև վերջինս 152 երեխայի համար պետք է մատուցեր ծառայություններ, սակայն Պետեկամուտների կոմիտեում պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, որից հետո «Նորալուսինը» 22 միլիոն դրամը հետ է փոխանցվել ՀՖՖ-ին։
«Սուտ լուրեր են նման բան չկա։ Նախ ՀՖՖ-ն չի փոխանցել, Ֆուտբոլի ակադեմիան է փոխանցել և երեխաները չեն գնացել, հետ է վերադարձվել։ Պատվեր տվողներն էլ ֆեդերացիայի «պադոնկներն են»։ Հայերեն լեզվով կրկնում եմ, Ֆուտբոլի ակադեմիան է եղել, հետո չեն գնացել՝ փողը ամբողջությմաբ հետ է փոխանցվել, ինչի մասին է խոսքը»,- պարզաբանել է ՀՖՖ նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ իր դեմ կեղտոտ խաղեր են փորձում խաղալ․
«Հենց ֆուտբոլի ֆեդերացիայում պրոբլեմ է լինում, չեն կարում հասկանան, ինձ են հիշում։ Ես ընդհանրապես մոռացել եմ ֆուտբոլը, թող իրանք էլ ինձ մոռանան»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...