«Ժողովուրդ». Աշխատանքային ստաժը առաջին տասը տարվա համար 800 դրամից կդառնա 950 դրամ
Հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26 հազար 500 դրամ՝ 25 հազար 500 դրամի փոխարեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 18 հազար դրամ է դառնալու՝ 16 հազար դրամի փոխարեն։
Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 800 դրամից կդառնա 950 դրամ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500-ից 1600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար 36000 դրամից կդառնա 40000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26 հազար դրամից 30000 դրամ, իսկ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 25 հազար 500 դրամից 27000 դրամ։ Ի դեպ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը եւս կբարձրանա, այս դեպքում 25 հազար 500 դրամից այն կդառնա 27 հազար դրամ։ Իսկ երկու ծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում 80 հազար դրամից կբարձրանա 90000 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրանալու է նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ դրանք սահմանելով 26 հազար 500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 հազար դրամ (80000 դրամի փոխարեն)։ Պարզվում է, որ 2020 թվականին աշխատանքային կենսաթոշակների համար կպահանջվի 247 մլն 527 հազար 556 հազար դրամ, իսկ աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել 1 246 մլն 472 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...